Մարդկային աշխարհը բարդ է… բարդ, խճճված և, չափազանց կարծր ջինջ և կապուտակ կտոր մը երկինք սեփական հոգում պատսպարած հրեշտակների համար, անկախ ցանկացած արտաքին պայմանի:
Մանուկ հասակում կորցնելով ծնողներին, Թորիկը մնում է մորաքրոջ և վերջինիս ամուսնու խնամակալության տակ: Ամուսինների համար, ովքեր երկար ժամանակ չէին կարողանում երեխա ունենալ, իսկական նվեր է արու զավակի հայտնվելն ընտանիքում:
Սակայն ժամանակի ընթացքում աղա Գրիգորի ոգևորվածությունն ընկնում է, երբ երազկոտ բնավորության պատճառով, Թորիկը չի կարողանում սովորել դպրոցում, իսկ հանձնարարված, առօրեական առաջադրանքների մեծ մասը գլուխ չի բերում: Վերջ ի վերջո, այս ամենը հանգեցնում է նրան, որ քաղաքի հայտնի և անհայտ ընտանիքներից ոչ մեկը չի ցանկանում տեսնել սեփական դստերը, որպես Թորիկի կին:
Եվ այսպիսով, սովորական կյանք վարող ոչ ոք չհասկացավ երիտասարդին: Նրան կարող է ընդունել, միայն սեփական լույսը պահպանած կինը: Բայց ի՞նչ արտաքինով և հասարակության մեջ ի՞նչ դիրքով և համբավով կներկայանա նա Թորիկի դիմաց ոչ ոք չգիտի:
Հայֆիլմի գլուխգործոցներից մեկը, Մհեր Մկրտչյանի հիանալի դերակատարությամբ:
Գլխավոր դերերում` Մհեր Մկրտչյան (Գրիգոր աղա), Սոֆիկո Ճիաուրելի (Թուրվանտա), Աշոտ Ադամյան (Թորիկ), Գալինա Բելյաևա (Անժել), Հարություն Մովսիսյան
Ֆիլմի պատասխանատու` Հենրիկ Մալյան
Սցենարի հեղինակ` Վահան Թոթովենց («Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածք), Հենրիկ Մալյան, Ստեփան Ալաջաջյան
Էկրանավորումը` 1980, Հայաստան
Մրցանակներ` -
Ֆիլմի կարգը` +3 (առանց սահմանափակումների)
“Ktor mi erkinq/ Кусок неба/ Կտոր մը երկինք” ֆիլմից կադրեր դիտելու ժապավեն:
Ֆիլմն օնլայն (online) դիտելու պատուհան:





